Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը՝ մարտի 15-ին,  երկօրյա աշխատանքային այցով  կմեկնի Բելգիայի Թագավորություն:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը կմասնակցի Բրյուսելում կայանալիք դատական կատարողների միջազգային միության ամենամյա աշխատաժողովին։

Աշխատաժողովը կազմակերպվում է դատական կատարողների միջազգային միության կողմից: