Մեղրի-Երեւան ճանապարհի 80-րդ կմ-ին, մարտի 13-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






























