Երեւանում, մարտի 13-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 շենքի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա Մարտին Վ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա իր ընկերներ՝ ոմն Արմենի եւ Նիկայի հետ մարտի 7-ի գիշերը Մովսես Խորենացիի եւ Զաքյանի փողոցների խաչմերուկի հարեւանությամբ գտնվող զբոսայգում ծեծի է ենթարկել 44-ամյա մի տղամարդու, պատճառել մարմնական վնասվածքներ, այնուհետեւ հափշտակելով վերջինիս կաշվե բաճկոնը, բջջային հեռախոսը, անձնագիրը եւ բանկային քարտը` դիմել են փախուստի:
Մարտին Վ.-ի մոտ հայտնաբերվել է հափշտակված բջջային հեռախոսը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմենի եւ Նիկայի ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:




























