Վանաձորում, մարտի 13-ին ինքնասպանություն է տեղի ունեցել: Ինչպես NEWS.am-ին հայտնում է Լոռիի թղթակիցը, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 17/31 բնակարանի բնակչուհի Նունե Բասմաջյանը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ նույն օրը ժամը 11:50-ի սահմաններում իրենց շենքի նկուղում հայտնաբերել է սկեսրայրի` 84-ամյա Խորեն Բասմաջյանի դին` պարանով կախված վիճակում:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քննչական բաժնի քննիչ Մհեր Հարությունյանն ասաց, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, դրդապատճառների մասին որեւէ բան հայտնի չէ, ինքնասպանություն գործած անձը որեւէ գրություն չի թողել:
Քննիչի փոխանցմամբ, բնակարանում ապրել են հարսն ու սկեսրայրը, իսկ մահացածի տղան գտնվում է Ռուսաստանում` արտագնա աշխատանքի:




























