Ճապոնիայում, այսօր` մարտի 14-ին, տեղի է ունեցել 6,8 մագնիտուդով երկրաշարժ: Ճապոնական իշխանությունները հայտարարել են ցունամիի հավանականության մասին: Տուժածների եւ ավերածությունների մասին ներկայումս տեղեկություններ չկան:

Նախնական տեղեկություններով, ալիքների բարձրությունը կկազմի 50 սանտիմետր եւ մոտակա րոպեներին կհասնի Ճապոնիայի արեւելյան ծովափին, հաղորդում է «Վեստի»-ն:

Սեյսմոլոգների տեղեկություններով, երկրաշարժի էպիկենտրոնը Հոկայդո կղզու վրա է, 260 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցումների օջախը 10 կիլոմետր խորության վրա է: Երկրաշարժից մի քանի վայրկյան անց նույն շրջանում տեղի է ունեցել եւս մեկ ստորգետնյա ցնցում 6,8 մագնիտուդով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: