Բաղդադում ոստիկանությունը ձերբակալել է Russia Today հեռուստաալիքի նկարահանող խմբին, որը սյուժե էր պատրաստում արմատական իսլամիստների կողմից դեռահաս էմոների սպանության մասին: Այդ մասին ասված է հեռուստաընկերության հայտարարության մեջ:

Ոստիկանները ձերբակալել են լրագրողներին Բաղդադի կենտրոնում, թեեւ նրանք ունեցել են իշխանությունների թույլտվությունը` նկարահանումներ կատարելու համար: Ոստիկանության բաժանմունքում նրանց մի քանի ժամ են պահել, ինչից հետո վերցրել են բոլոր ձայնագրությունները` նախազգուշացնելով, որ Բաղդադի կենտրոնում արգելված է նկարահանումներ կատարել:

Հիշեցնենք, որ Իրաքի մայրաքաղաքում զանգվածային արշավ է տեղի ունենում երիտասարդ էմոյի սպանության առթիվ: Այդ շարժման հետեւում կանգնած են իսլամիստ արմատականները: