Մեքսիկական նահանգներից Միչոականը հայտնվել է տրանսպորտային շրջափակման մեջ` ճանապարհներին մոլեգնող դեռահասների ավազակախմբերի պատճառով: Մի քանի օրում նրանք տասնյակ հարձակումներ են իրականացրել միջքաղաքային ավտոբուսների վրա, ուստի ուղերթները ստիպված են եղել հետաձգել:

Մեքսիկայում միջքաղաքային երթեւեկությունն իրականացվում է ավտոբուսներով: Երկաթուղային հաղորդակցություն գրեթե չկա, իսկ ինքնաթիռով թռչել ոչ բոլորն են կարող թույլ տալ իրենց, ուստի  ուղերթների հետաձգումը կվնասի շատերին:

Ոստիկանությունն ու դաշնային իշխանությունները չեն կարողանում կանգնեցնել ավազակներին, որոնք ընդամենը սկսնակ հանցագործներ են: Խոսքը ոչ թե թմրամաֆիայի, այլ սովորական աշակերտների մասին է, որոնք կանգնեցնում են ավտոբուսները, կողոպտում են ուղեւորներին, ապա վնասում ավտոբուսները: