Վրաստանում վերացվել են բոլոր սահմանափակումները ճանապարհների տարբեր հատվածներում, որը մի քանի օր առաջ մտցվել էր ձնաբուքի պատճառով, այդ թվում ամենաբարդ հատվածում` «Կազբեկ-Վերին Լարս» անցակետի շրջանում: Այդ մասին «Նովոստի Գրուզիա»-ին հաղորդել են Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների գերատեսչության մամուլի ծառայությունից:

Մամուլի ծառայությունից հաղորդել են, որ Վրաստան տանող բոլոր ճանապարհները մաքուր են, տեղաշարժման հարցում սահմանափակումներ չկան: