Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) այսօր` մարտի 14-ին, կայացրել է իր պատմության մեջ առաջին դատավճիռը:
Նա կոնգոլեզյան ապստամբների առաջնորդ Թոմաս Լուբանգային մեղավոր է ճանաչել երեխաներին ռազմական գործողություններում ընդգրկելու մեջ:
Լուբանգան ինքը հերքել է այն մեղադրանքը, ըստ որի ինքը երեխաներին ստիպել է կռվել իր հրամանատարության ներքո գտնվող զինված ջոկատներում, հաղորդում է utro.ru-ն:
Միջազգային քրեական դատարանը հիմնադրվել է 2002թ., այն իրավական առաջին մշտական ինստիտուտն է, որի իրավասության շրջանակում է ցեղասպանություններ, ռազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ հանցանք իրագործելու համար պատասխանատու անձանց հետապնդումը:
Կալանքի մասին առաջին հրամանը դատարանը տվել է 2005թ.` ապստամբների առաջնորդ Ջոզեֆ Կոնիի դեմ, որի բանակին մեղադրել էին Կենտրոնական Աֆրիկայի մի քանի երկրներում վայրագություններ իրագործելու մեջ:


























