Ղարաբաղյան խնդրի լուծումը հեշտ գործընթաց չէ: Այս մասին այսօր` մարտի 14-ին, բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, հաղորդում է APA-ն:
«Հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ինչպես նաեւ Ռուսաստանը կշարունակեն ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ»,-ասել է նա:
Անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերություններին, Մատվիենկոն ասել է, որ երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերություններ են հաստատված: «Այդ կապերը գոյություն ունեն ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլեւ ԱՊՀ շրջանակներում: Դրանք այսուհետ եւս կշարունակվեն»,-ասել է նա:



























