Թուրքական ռազմական օդանավերը մարտի 13-ի երեկոյան մտել են Հյուսիսային Իրաքի տարածք եւ ռմբակոծել PKK-ի ճամբարները։
Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի զինվորական պատասխանատուներից գնդապետ Հուսեյն Թամրը նշել է, թե թուրքական կործանիչների հարձակումը տեւել է մոտ մեկ ժամ։



























