Աֆղանստանի հարավային նահանգում` Գելմենդում, միկրոավտոբուս է պայթել, որի մեջ ուղեւորներ են եղել: Հաղորդվում է, որ ութ մարդ զոհվել է:
Միջադեպը տեղի է ունեցել Մարջա շրջանում, ամենայն հավանականությամբ ականը նախատեսված էր ամերիկացի կամ աֆղանցի զինվորականների համար: Բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ են, հաղորդում է «Գլավրեդ»-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ նահանգ է ժամանել ԱՄՆ Պաշտպանության նախարար Լեոն Պանետան:


























