Իսրայելի Ռազմաօդային ուժերն, այսօր` մարտի 14-ին, առաջին անգամ կրակի դադարեցման մասին հայտարարությունից հետո հարվածներ են հասցրել Գազայի հատվածում: Դա պատասխան էր պաղեստինցի զինյալներից կողմից իսրայելական տարածքը ռմբակոծելու համար:

Քաղպաշտպանության պաղեստինյան ծառայության տեղեկություններով, օդային հարվածների հետեւանքով խոշոր հրդեհ է բռնկվել փայտանյութի պահեստում, տուժածներ չկան, հաղորդում է «Ուտրո.ռու»-ն:

Իսրայելը եւ պաղեստինցի զինյալները մարտի 13-ին պայմանավորվել են վերականգնել ոչ ֆորմալ հաշտությունը, սակայն երկու կողմերն էլ մեղադրել են միմյանց պայմանավորվածությունը խախտելու մեջ: