Բրիտանացի սրտաբանական հիմնադրամը ահազանգ է հնչեցրել երկրում նարգիլե-սրճարանների աճի հետ կապված, որոնց թիվը վերջին շրջանում կրկնապատկվել է: Պատճառը հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին օրենքն է:
Բրիտանացի բժիշկները պնդում են, որ նույնիսկ եթե դու գտնվում ես մի վայրում, որտեղ նարգիլե են ծխում, դա հավասարազոր է 100-200 ծխախոտ ծխելուն: Նրանց գնահատմամբ, նարգիլեի մեկ չափաբաժինը, որը հնարավոր է ծխել մեկ ժամում, համարժեք է 100 ծխախոտի, իսկ նարգիլե ծխելը հավասարազոր է ծխախոտը երակների մեջ ներարկելուն:
Նարգիլե-սրճարանների թվի ավելացմամբ են բժիշկները պայմանավորում սրտային հիվանդությունների աճը երիտասարդության շրջանում:
Իր հերթին, նարգիլե-սրճարանների սեփականատերերը հայտարարում են, որ նարգիլեն ծխախոտից ավելի վնասակար չէ, ավելին ոչ ոք ամեն օր նման բարեր չի այցելում, հաղորդում է «Նովի ռեգիոն»-ը:




























