Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ լիգայում հանդես եկող «Լոկոմոտիվ Լայպցիգ» ակումբի երկրպագուներն իրենց թիմի հանդիպումների ժամանակ հակաթուրքական կարգախոսներ են հնչեցնում։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին գերմանական «Լոկոմոտիվ Լայպցիգ»-ի երկրպագուները բոլոր հանդիպումների ընթացքում  հայհոյում են թուրքական «Բեշիքթաշ» եւ «Գալաթասարայ» ակումբներին եւ թուրքերին կոչ անում վերադառնալ Թուրքիա։

Տեղի ունեցածի վերաբերյալ գերմանական դատախազությունը հետաքննություն է սկսել «Լոկոմոտիվ Լայպցիգ»-ի դեմ՝ այլատյացություն տարածելու մեղադրանքով։ Հետաքննությունը սկսած դատախազ Շտեֆան Օբերհոլցը նշել է, թե տխրեցնող է, որ նման դեպքեր են տեղի ունենում եւ շեշտել, թե իրենք մանրամասն ուսումնասիրելու են խնդիրը։