Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նախագահական նստավայրի մոտ ահաբեկչություն է կատարվել: Ըստ նախնական տվյալների` պայթյունի ժամանակ զոհվել է երեք մարդ, այդ թվում` ահաբեկիչն ինքը, եւս վեց մարդ վնասվածք են ստացել:

Մահապարտ-ահաբեկչի թիրախը, ամենայն հավանականությամբ, եղել է խորհրդարանի խոսնակը, քանի որ նա իրեն պայթեցրել է հանրապետության անցումային խորհրդարանի ղեկավարի շենքի մոտ, որը մտնում է նախագահական պալատի համալիրի մեջ, հայտնում է «Իզվեստիան»: Խորհրդարանի խոսնակը պայթյունի պահին բացակայել է: