Ճապոնիայում այսօր` մարտի 14-ին, 6.1 մագնիտուդով եւս մեկ ուժեղ երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ մայրաքաղաք Տոկիոյում:
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում`Աոմորի պրեֆեկտուրայում գտնվող Հատինոհե քաղաքից 282 կմ արեւելք, շուրջ 22 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,7 բալ, հաղորդում է KM.RU-ն:
Այսօր ավելի վաղ Ճապոնիայում գրանցվել էր 6,8 մագնիտուդ հզորությամբերկրաշարժ: Դրա հիպոկենտրոնը գտնվել էր Խաղաղ օվկիանոսում` Հոկայդո կղզու ափերից 210 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել էր ընդամենը 10 կմ խորության վրա: Ուժեղ ցնցումներն զգացվել էին Ճապոնիայի 19 պրեֆեկտուրաներում, հատկապես` Հոկայդոյում եւ Աոմորիում:
Ստորգետնյա ցնցումը ոչ մեծ ցունամի է առաջացրել: Կեսմետրանոց ալիքը հասել է Հոնսյու կղզու երկու պրեֆեկտուրաների ափեր` Աոմորիի եւ Իվատեի, ինչպես նաեւ հյուսիսային Հոկայդո կղզու համանուն պրեֆեկտուրայի: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:



























