Ամերիկյան Վայոմինգ նահանգի Բուֆորդ քաղաքը, որտեղ միայն մեկ բնակիչ է ապրում, աճուրդի է հանվել: Քաղաքը վաճառքի է հանել միակ բնակիչ ու ինքնահռչակ քաղաքապետ Դոն Սեմմոնսը: Աճուրդը կայանալու է ապրիլի 5-ին: Մեկնարկային գինը 100 հազար դոլար է:

Բուֆորդը հիմնվել է 19-րդ դարի վերջին, երբ տարածաշրջանում կառուցվում էր տրանսմայրցամաքային երկաթուղին: Լավագույն ժամանակներում այստեղ մոտ 2 հազա մարդ էր ապրում, որոնք հետո տեղափոխվեցին երկաթուղու շինարարությանը զուգահեռ:

Սեմմոնսը քաղաքում բնակվել է 1980թ.: Նրա կառավարման տակ են լիցքավորման կետն ու խանութը: Բուֆորդում նաեւ փոստարկղ եւ բջջային կապի աշտարակ կա: Քաղաքի պոտենցիալ գնորդը կարող է ստանալ 10 ակր տարածք, ավտոկայանատեղի եւ հինգ շինություններ, հաղորդում է Pravda.ru-ն: