Իտալիան հայտարարել է, որ Սիրիայից հետ է կանչում իր դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին եւ փակում Դամասկոսի դեսպանատունը:

Իտալիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ քայլն իրականացվում է ի նշան բողոքի` Սիրիայի իշխանությունների կողմից կիրառվող անընդունելի բռնությունների դեմ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Սիրիայում իրենց դեսպանատները փակել էին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան եւ Իսպանիան: