Երեւանում, մարտի 15-ին, կկայանա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի` ընտրությունների ընթացքում կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի պաշտոնական շնորհանդեսը:

Միջոցառման ընթացքում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջեւ կստորագրվի իրագործման պայմանագիր, որով նախատեսվում է հիմնադրել մարզային վեց ՄԻՊ գրասենյակներ, բացել մարդու իրավունքների հնարավոր ոտնահարման դեպքերի հաշվառման համար թեժ գիծ եւ կազմավորել արագ արձագանքման խումբ, որը կապահովի ընտրությունների եւ նախընտրական շրջանի ընթացքում հավանական մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին պատշաճ արձագանքումը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ժամանակավոր պաշտոնակատար Օնո Սիմոնսը եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կմասնակցեն միջոցառմանը:

Հայաստանում ընտրությունների աջակցության ծրագրի ընդհանուր արժեքն է 1.7 մլն եվրո: Ծրագիրը իրականացնում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը` Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: