Հայաստանի կառավարությունը մտադիր է վերականգնել «Հին Երեւան» պատմաճարտարապետական միջավայրը: Այնտեղ հնարավորություն կստեղծվի պատմության եւ մշակույթի քանդված հուշարձանների տեղափոխման եղանակով վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը մարտի 15-ի նիստում կլիազորի Երեւանի քաղաքապետին` պայմանագրեր կնքել «Ի ԷՄ ՍԻ», «Գլենդել Հիլզ», «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ընկերությունների հետ:
«Հին Երեւանի» տարածքը կպարփակվի Գլխավոր պողոտայի` Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացիի, Արամի փողոցներով սահմանապակվող տարածքում, որոնց նկատմամբ կճանաչվի հանրային գերակա շահ:
Հին Երեւանը կներառի նաեւ Մաշտոցի հայտնի զբոսայգին, ուր հիմա քաղաքապետարանը փորձում է առեւտրային տաղավարներ տեղադրել: Կառավարության նախագծի որոշման կետերից մեկով Երեւանի քաղաքապետը պարտավորվում է ոչ ուշ, քան 3 տարուց ապամոնտաժել այդ տաղավարները:




























