Բարեհաջող կերպով հեռացրել են 109-ամյա ճապոնուհու ապենդիքսը (կույ աղիքի որդանման ելուստ): Վիրահատությունը կատարվել է Տակացուկի քաղաքի հիվանդանոցում:
Այդկերպ 1902թ. ծնված Այի Օօնիսին դարձել է Ճապոնիայում վիրահատության ենթարկված ամենատարեց հիվանդը:
Տարեց կնոջը հիվանդանոց են տեղափոխել փետրվարի 22-ին: Նա գանգատվել է որովայնի ցավերից եւ սրտխառնոցից: Բժիշկներն ախտորոշել են «սուր ապենդիցիտ», որը պահանջում է վիրաբուժական շտապ միջամտություն: Վախենալով, որ հիվանդի սիրտը կարող է չդիմանալ ծանրաբեռնվածությանը, վիրահատությունն ավարտել են 25 րոպեում, հաղորդում է «Նովիե Իզվեստիան»:




























