Մոսկվայում 89 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Լյուդմիլա Շագալովան: Այս մասին հայտնել են Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության մամուլի ծառայությունից:
Դերասանուհին հայտնի է «Երիտասարդ գվարդիա», «Հավատարիմ ընկերները», «Բալզամինովայի հարսանիքը» եւ այլ ֆիլմերից:
Շագալովան առաջին անգամ կինոյում նկարահանվել է 14 տարեկանում` Յակով Պրոտազանովի «7-րդ դասարանցիներ» ֆիլմում:
«Երիտասարդ գվարդիա» ֆիլմում նկարահանվելու համար (1948) նա արժանացել է 1-ին աստիճանի Ստալինյան մրցանակի, հաղորդում է Dni.ru-ն:




























