Իսպանացի բժիշկներին հաջողվել է յուրահատուկ, աննախադեպ վիրահատություն կատարել. նրանք փրկել են աղջկա կյանքը, որը դեռ գտնվում էր մոր արգանդում:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, երբ երեխան դեռ մոր արգանդում է եղել, բժիշկները նրա մոտ հազվադեպ հանդիպող արատ են հայտնաբերել. Երեխայի թոքերը սխալ կերպ են միացած եղել շնչուղիներին: Ծնողները համաձայնել են ներարգանդային թոքերի վիրահատության դիմել, հակառակ դեպքում երեխան չէր ապրի:

Երեխան հիմա 16 ամսական է: