Թունիսի ներքին գործերի նախարարությունը օրինականացրել է «Առաքինության եւ արատներից նախազգուշացման քարոզչության հարցերով կոմիտեի» գործունեությունը:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», այդ կոմիտեն իսլամական կրոնական ոստիկանությունն է, որը Թունիսում հիմնվել է 2011-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո:
Միաժամանակ, նոր մարմնին բնակչության շրջանում մեծ ճանաչում տալու նպատակով ՆԳՆ-ն, որի ղեկավարը արմատական իսլամական կուսակցության առաջնորդ ԷննահդաԱլի Լարեյեդն է, փոխել է կոմիտեի անվանումը: Հիմա այն կոչվում է «Գիտակցության եւ բարեփոխումների կենտրոնամետ ասոցիացիա» եւ բաղկացած է 3 բաժիններից` շիաների կոմիտե, կրոնական գիտության կոմիտե եւ իրավական հարցերի կոմիտե:




























