Ռուսաստանի Տուլայի մարզի Յասնագորի շրջանի «Ղրիմ» ամտոմայրուղու 150-րդ կմ-ին, այսօր` մարտի 14-ին, Երեւանի ժամանակով 18:30-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», սկզբում բախվել են մարդատար մեքենան եւ «ԿԱՄԱԶ»-ը: Հարվածից բեռնատարը շրջվել է եւ փակել մայրուղին: Այնուհետեւ բեռնատարին է բախվել ուղեւորատար ավտոբուսը, որը Մոսկվայից ուղղություն էր վերցրել դեպի Շչեկինո:
Ճանապարհին մառախուղ եւ վատ տեսանելիություն է եղել, որի արդյունքում արդեն վթարված մեքենաներին են բախվել ավելի քան 30 նոր մեքենաներ:
Նախնական տեղեկություններով, մեկ մարդ մահացել է:



























