Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գործողություններն անխուսափելիորեն կբերեն հեղափոխության կամ քաղաքացիական պատերազմի: Այս մասին այսօր` մարտի 14-ին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Քեմերոնը երկօրյա պետական այցով գտնվում է Վաշինգթոնում:
Նրա խոսքով, «անհրաժեշտ է աշխատել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ սիրիական խնդիրը լուծելու համար», ինչպես նաեւ «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նոր բանաձեւի ուղղությամբ»:
Բրիտանիայի վարչապետը ՍԻրիայում տիրող իրավիճակն անվանեց իր եւ ԱՄՆ նախագահի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը: Մյուս կարեւոր թեմաներն են Իրանը, Աֆղանստանը եւ տնտեսական իրավիճակը:
«Մենք ցանկանում ենք, որ իրավիճակը քաղաքական լուծում ստանա, բայց եթե Ասադը շարունակի իր այս գործողությունները, քաղաքացիական պատերազմը կամ հեղափոխությունն անխուսափելի են»,- ընդգծել է Քեմերոնը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:


























