Լոս Անջելես շրջանի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել 72-ամյա Բաղդո Հայրապետյանին, ով մարտի 5-ին խեղդամահ էր արել կնոջը, ապա փորձել էր ինքնասպան լինել` ինքն իրեն դանակահարելով: Փրկարարները Փասադենայի առանձնատներից մեկում հայտնաբերել են 63- ամյա Անահիտ Հայրապետյանին անգիտակից վիճակում: Վերջինս մահացել էր տեղում, ստացած վնասվածքներից:

Նրա ամուսնու` Բաղդո Հայրապետյանի մարմնի վրա դանակի տարբեր վնասվածքներ են հայտնաբերվել: Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: Դեպքի վկաներ չեն եղել, սակայն քննիչներն ի սկզբանե գործը քննել են որպես ընտանեկան բռնություն, իսկ այսօր էլ դատախազությունը մեղադրանք է առաջադրել: Բաղդո Հայրապետյանը դատարանի առջեւ կկանգնի ապաքինվելուն պես: Սպանության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: