Աֆղանստանում կոտորած կազմակերպած ամերիկացի զինծառայողը դուրս է հանվել այդ երկրի սահմաններից ռազմական դատարանների երաշխավորմամբ, որոնք հետաքննում են տվյալ գործը: Այդ մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Աֆղանստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պայմանավորվածություն կա, որ այդ երկրում ամերիկյան զինվորականները ԱՄՆ-ի ռազմական դատարանների իրավասության ներքո են: Սակայն տվյալ դեպքում աֆղանական խորհրդարանը եւ հանրությունը հանցագործի դեմ դատ են պահանջում Աֆղանստանում, հայտնում է rbc-ն:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան ավելի վաղ չէր բացառել, որ ամերիկյան զինծառայողը մահապատժի կենթարկվի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Աֆղանստանում ծառայող ամերիկացի զինվորը մարտի 10-ին դուրս էր եկել երկրի հարավում գտնվող ռազմակայանի սահմաններից եւ սկսել կրակել խաղաղ բնակիչներին: Հրաձգության արդյունքում զոհվել էին 16 խաղաղ բնակիչներ, եւս հինգը` վիրավորվել:




























