ԱՄՆ-ում ատենակալների դատարանը Վիրջինյան պոլիտեխնիկական ինստիտուտի անձնակազմին մեղավոր է ճանաչել հանցավոր անփութության մեջ` ուսումնական հաստատության տարածքում ավելի քան 30 ուսանողի սպանության հետ կապված, որը տեղի է ունեցել 2007 թվականին:
Այդպիսով, դատարանը բավարարել է երկու զոհվածների հարազատների հայցը, որոնք պնդում էին, որ եթե ինստիտուտի ղեկավարությունը սովորողներին ժամանակին տեղեկացներ ուսումնական հաստատության տարածքում առաջին երկու սպանությունների մասին, մնացածները կարող էին մահից խուսափել: Դատարանը Վիրջինյան պոլիտեխնիկական ինստիտուտին պարտավորեցրել է նրանց վճարել չորսական միլիոն դոլար, հայտնում է «Բիզնես պորտալը»:
2007 թվականի ապրիլի 16-ին Վիրջինյան պոլիտեխնիկական ինստիտուտի հարավկորեացի 23-ամյա ուսանող Չո Սին Հին ուսումնական հաստատության տարածքում սպանել էր ավելի քան 30 մարդ, իսկ այնուհետեւ ինքնասպանություն էր գործել: Սկզբում նա հանրակացարանում սպանել էր երկու մարդու, իսկ այնուհետեւ մի քանի ժամ անց կրակ էր բացել ինստիտուտի ուսումնական մասնաշենքերից մեկի ուսանողների վրա: Անձնակազմը հենց սկզբից ուսանողներին չի տեղեկացրել հանրակացարանում կատարված սպանությունների մասին եւ դասերի հդադարեցման մասին հրաման չի տվել:




























