Մեկ մարդ զոհվել եւ 20 մարդ վիրավորվել է ամերիկյան Փենսիլվանիա նահանգում   բեռնատարի հետ դպրոցական ավտոբուսի բախման հետեւանքով: Ավտոբուսում գտնվել են  70 դպրոցականներ:

Բախումը տեղի է ունեցել Ռոքվուդ քաղաքից ոչ հեռու` նահանգի հարավ-արեւմուտքում: Վթարի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ եւ բժշկական ուղղաթիռներ վիրավորներին նահանգի հիվանդանոցներ տեղափոխելու  համար, հայտնում է CNN-ը: