Վարկանիշային Fitch գործակալությունը Մեծ Բրիտանիայի վարկանիշային կանխատեսումը կայունից փոխել է բացասականի: Ընդ որում, վարկանիշը պահպանվում է բարձրագույն` ААА մակարդակում:
Fitch-ը ենթադրում է, որ վարկանիշի բարձրագույն մակարդակի պահպանումը արտացոլում է առաջընթացը, որին կարողացավ հասնել բրիտանական կառավարությունը բյուջետային դեֆիցիտը կրճատելու գործում, հաղորդում է «Ռոսիսկայա գազետան».
Ընդ որում, կանխատեսման անբարենպաստ ուղղությամբ փոփոխություններն արտացոլում է այն փաստը, որ բրիտանական կառավարությանը շատ քիչ տարածություն է մնում բյուջետային քաղաքականության միջոցներ ձեռնարկելու համար, որոնք ուղղված կլինեն տնտեսական ցնցումների բացասական ազդեցությանը դիմակայելուն:



























