HBO հեռուստաալիքը դադարեցրել է  սերիալի նկարահանումները երեք ձիերի սատկելու պատճառով: Ալիքի ներկայացուցիչները հայտարարել են, որ նկարահանող  խումբը  չի կարողացել երաշխավորել ձիերի անվտանգությունը:

«Հաջողություն» սերիալում նկարահանվել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Դաթին Հոֆմանը եւ Նիք Նոլթին: Ֆիլմն սկսվել է հունվարի 29-ին, հայտնում է  Lenta.ru-ն:

Առաջին մասի նկարահանման  ժամանակ սատկել էին երկու ձիեր, իսկ երրորդը` երկրորդ մասի նկարահանումների  ժամանակ, որոնք սկսվել էին վերջերս: