Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է ներում շնորհել Մինսկի մետրոյի ահաբեկչության համար մահապատժի ենթարկված դատապարտյալներին:

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշում է ընդունել ներում չշնորհել հատկապես վտանգավոր եւ հասարակության համար ծայրահեղ ծանր հետեւանքներ ունեցած  հանցագործություն կատարած, Գերագույն դատարանի կողմից մահապատժի դատապարտված Կոնովալովին եւ Կովալյովին», - մարտի 14-ին հայտնել է «Բելառուս 1» հեռուստաալիքը, մեջբերում է  «Գլավրեդը»:

Հիշեցնենք, որ Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում 2011 թվականի ապրիլի 11-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել: Ահաբեկչության հետեւանքով զոհվել էին 15 մարդ, եւս  200-ն ստացել էին վնասվածքներ: 

2011 թվականի  մարտի 30-ին Բելառուսի Գերագույն դատարանը 25-ամյա Դմիտրի Կոնովալովին եւ Վլադիսլավ Կովալյովին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել մահապատժի: Մահապատժի դեմ էին հանդես եկել բեկառուսական դատապաշտպանները, որոնք կարծում են, որ Կոնովալովի եւ Կովալյովի դեմ դատական գործընթացը պարզ եւ համոզիչ չի եղել:

Դեկտեմբերի 7-ին Վլադիսլավ Կովալյովը ներման խնդրագիր է ներկայացրել: Դմիտրի Կոնովալովն ընդունել է դատավճիռը եւ հրաժարվել ներում աղերսելուց: