Սաուդյան Արաբիան փակել է Սիրիայում իր դեսպանատունը: Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն մարտի 14-ին հաղորդագրություն է տարածել Սիրիայից իր դիվանագիտական անձնակազմին հետ կանչելու վերաբերյալ:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, դեսպանատան փակման պատճառը Սիրիայի իշխանությունների կողմից ընդդիմության ճնշումներն են, գրում է «Կոմերսանտը»:
Հաղորդվում է, որ Էր-Ռիադից արտաքսվել է Սիրիայի դեսպանը: Ավելի վաղ Սիրիայում իրենց դեսպանատները փակել էին ԱՄՆ-ը, Կանադան, Իտալիան, Ֆրանսիան եւ Իսպանիան:


























