Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չեռնոգորիայի վարչապետ Իգոր Լուկսիչի հետ կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է անակնկալ այցով Թուրքիա ժամանած ԿՀՎ-ի պետ Դեւիդ Պետրեուսի հետ հանդիպմանը:

Թուրքական Star-ի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետը նշել է, թե ԱՄՆ Կենտրոնական հետախոզության վարչության պետը Թուրքիա էր ժամանել Թուրքիայի ազգային հետուզության ծառայության ղեկավարի հետ հանդիպման համար: «Ինձ էլ հրավիրեցին մասնակցել հանդիպմանը: Հանդիպման ժամանակ առիթ եղավ քննարկելու տարածաշրջանային զարգացումները, այդ թվում Սիրիայում եւ Իրաքում ընթացող իրադարձությունները»,-նշել է Էրդողանը: