Հարվարդի համալսարանը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է համաշխարհային բուհերի վարկանիշը: Առաջին տասնյակում ընդգրկված համալսարաններից 7-ը ամերիկյան են: Ռուսական համալսարաններն ընդհանրապես դուրս են մնացել վարկանիշից:

World Reputation Rankings վարկանիշը 2011թ. կազմում է Times Higher Education պարբերականը:

Առաջին տասնյակում են Հարվարդի համալսարանը (ԱՄՆ), Մասաչուսեթսի համալսարանը (ԱՄՆ), Քեմբրիջի համալսարանը (Մեծ Բրիտանիա), Սթենֆորդի համալսարանը (ԱՄՆ), Բերքլիի համալսարանը (ԱՄՆ), Օքսֆորդի համալսարանը (Մեծ Բրիտանիա), Փրինսթոնի համալսարանը համալսարանը (ԱՄՆ), Տոկիոյի համալսարանը (Ճապոնիա), Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանը (ԱՄՆ), Յեյլի համալսարանը (ԱՄՆ):

Իսկ առաջին հարյուրյակում ամերիկյան են 44 բուհեր: Բրիտանական համալսարանների թիվը նվազել է, փոխարենը ավելացել են Ճապոնիայի, Սինգապուրի, Հարավային Կորեայի համալսարանները: