Սումատրայի ափերում խորտակվել է ինդոնեզական բեռնանավը, եւս երկուսը Հնդկական օվկիանոսում խրված մնացել են ծանծաղուտում: Նավի խորտակման արդյունքում անձնակազմի 18 անդամներ համարվում են անհետ կորած:

Խորտակված նավը ինդոնեզական գլխավոր Յավա կղզու հյուսիսարեւելյան ափերին գտնվող Մադուրա կղզուց  աղի բեռով ուղեւորվել էր  Արեւմտյան Սումատրա նահանգ, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»` վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին: