Ղարաբաղյան հակամարտությունում չի կարող ռազմական լուծում լինել:
Այդ մասին մարտի 14-ին Վաշինգթոնում կայացած ճեպազրույցում հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը` մեկնաբանելով ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները ղարաբաղյան խնդիրները ռազմական եղանակով լուծելու անհրաժեշտության մասին:
Նուլանդը նկատել է, թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ը վճռական է հակամարտության կողմերին օգնելու եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու ձգտման մեջ:
«Այդ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող: Մենք կոչ ենք անում կողմերին իրենց քաղաքացիներին պատրաստել խաղաղության, այլ ոչ պատերազմի, նաեւ զերծ մնալ որեւէ սադրիչ հայտարարությունից կամ գործողությունից»,- ասել է Նուլանդը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:




























