Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մարտի 15-16-ին գտնվելու է Ֆրանկֆուրտում, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին:
ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական համագործակցության հարցերը:
Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:




























