Մարտի 14-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.25-ի սահմաններում քացախաթթվից թունավորման նշաններով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 52-ամյա Արա Հակոբյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է:



























