Մարտի 14-ին, «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 23.49-ի սահմաններում Երեւանի Լվովյան 37 շենքի 9-րդ բնակարանում ժավելից թունավորվել է նույն բնակարանի բնակչուհի` 22-ամյա Լ. Ղազարյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին բուժօգնություն ստանալով` նա հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց:




























