Երեւանում, այսօր` մարտի 15-ին, ժամը 06.28-ին ոստիկանությունից հայտնել են, որ Նար-Դոսի 60 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել ժամը 06.41-ին, մարվել` 06.57-ին:
Ամբողջությամբ այրվել է Ա. Պողոսյանին պատկանող «Տոյոտա Կորոլա» մակնիշի 87 ԼՍ 777 համարանիշի ավտոմեքենան:

























