NEWS.am-ի հետ հարցազրույցում Վանաձորի քիմիական համալիրի («Վանաձոր- Քիմպրոմ» ՓԲԸ) գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրովը ներկայացնում է 2012թ. գործարանի արտադրության կապիտալ ընդլայնման ծրագիրը: Այս տարի կոմբինատը պատրաստվում է միաժամանակ միանգամից երեք օղակ գործարկել` ամոնիակի, ամոնիումի սուլֆատի արտադրությունները եւ արտադրական ՋԷԿ-ը: Բացի այդ, ծրագրվում է ընդլայնել սափֆիրների արտադրությունը: 2012թ-ին ընկերությունը նախատեսում է արտադրության մեջ ներդնել շուրջ 1,2 մլրդ դրամ (մոտ 30,8 մլն դոլար):
2011թ-ին ինչպիսի՞ն էր սպիտակ եւ կապույտ սափֆիրների արտադրության ծավալը: Մատակարարո՞ւմ եք տեղական ընկերություններին, մասնավորապես, «Սափֆիր» գործարանին:
Մոտավորապես մեկուկես տոննա լեյկոսափֆիր է արտադրվել, 11 տոննա էլ` կապույտ: «Սափֆիրի» հետ մենք դեռ չենք համագործակցում, քանի որ ձեռնարկությունը դեռեւս մատակարարումների ծավալների վերաբերյալ կոնկերտ առջարկություններ չի արել: Հայաստանի ներսում մենք ծրագրում ենք աշխատել «ՄԱՐՍ»-ի հետ, խոշոր ծրագիր ենք նախատեսում գերմանական ընկերության հետ: Ձեռնարկությանն անհրաժեշտ են մեծ, 60-կիլոգրամանոց բյուրեղներ: Մենք կարտադրենք փորձնական խմբաքանակ, որի մատակարարին կընտրենք համատեղ: Դրանից հետո, եթե արտադրանքն արժանանա նրանց հավանությանը, արդեն ինքնուրույն կաշխատենք այդ մատակարարի հետ:
Ինչպիսի՞ ծրագրեր կան Թայլանդ եւ ԱՄՆ սափֆիրի արտահանման հետ կապված:
Այս տարվա համար մենք, ամենայն հավանականությամբ, կերկարաձգենք Թայլանդում մեր դիլերի` ռուսաստանյան RusGems ընկերության հետ պայմանագիրը: Մեր ծավալների պարագայում, իհարկե, լավ կլիներ այնտեղ մեր ներկայացուցիչն ունենալ: Սակայն շուկան բավականին յուրահատուկ եւ բարդ է, ուստի այս պահին դիլերի միջոցով աշխատանքը մեզ համար ձեռնտու է: Նրանց հետ կպահպանվի արտահանման համաձայնագիրը` ամսական մեկ տոննա ծավալով:
ԱՄՆ-ում ես պատրաստվում եմ ներկա գտնվել ցուցահանդեսի, որտեղ կմշակեմ լայկոսափֆիրների վերաբերյալ համաձայնագրի տարբերակներ: Մատակարարումներով հետաքրված է նաեւ Թայվանը: Նախատեսում ենք այցելել այնտեղ` պոտենցիալ գործընկերների հետ հանդիպելու եւ տեղում պարզաբանելու միմյանցից ակնկալիքները:
Ե՞րբ եք ծրագրում գործարկել սափֆիրների աճեցման երկրորդ սրահը, եւ որքանո՞վ այն կավելացնի արտադրության ծավալները:
Փետրվարի կեսերից ողջ արտադրությունը պլանային դադարի մեջ է: Այդ ընթացքում կփորձենք կարգի բերել հին արտադրությունը եւ վերանորոգել գոնե աճեցման 5-6 սարք: Արդյունքում նախագծվող հզորությունը նախատեսում ենք ավելացնել ամսական մինչեւ 10 տոննա: Պետք է միայն շուկայի հարցը լուծել:
Ի՞նչ հեռանկարներ կան սինթետիկ կորունդների արտադրության առումով:
Ամսական նույն տոննան է: Շուկան բավականին սահմանափակ է: Աշխատում ենք անպիսի ծավալով, որ եւ ապահովենք պահանջարկը, եւ Ռուսաստանի ու Հարավարաեւելյան Ասիայի շուկաներում, որտեղ մենք ավանդաբար աշխատում ենք, ապրանք չկուտակենք: Նշված ծավալով մենք նախատեսում ենք նրանց հետ աշխատել մոտակա տարվա ընթացքում:
«Գեղամետ պլուս» ընկերությունը պահպանե՞լ է կոմբինատի մշակած կալցիումի կարբիդի արտադրությունը` կարբիդի վառարանի միջոցով:
Չգիտեմ, արդյոք նա կզբաղվի կարբիդով: Ես նրանց խորհուրդ էի տվել, որպեսզի իրենց ֆերոքրոմի արտադրության հետ պահպանեին նաեւ կալցիումի կարբիդի արտադրությունը: Ես առաջարկել էի խորհրդատվության տրամադրել թե արտադրության եւ թե մատակարարների եւ կլիենտների առումով, սակայն դեռեւս նրանց կողմից ակտիվ գործողություններ չեմ տեսնում: Խոսքը նրանցն է:
Կարո՞ղ եք դուք կարբամիդ արտադրել առանց կարբիդի վառարանի: Կփոխվե՞ն պարարտանյութերի թողարկման ծրագրերը:
Պարարտանթյութերի առումով մենք մեծ ծրագիր ունենք: Դիտարկելով հումքի բոլոր պոտենցիալ աղբյուրները` մենք կանգ առանք մեզ համար առավել հարմար տարբերակի վրա: Ալավերդիում, ինչպես գիտեք, ծծմբական գազերի արտանետման խնդիր կա: Մենք «Vallex group» -ի հետ բանակցություններ ենք վարել սեղմված վիճակում նրանց SO2-ը մեզ մատակարարելու վերաբերյալ: Համաձայն ընկերության հաշվետվության` տարեկան արատնետումը կազմում է մոտ 25 հազ. տոննա: Եթե նրանք կարողանան մեզ հետ համատեղ աշխատել, ապա էապես կկրճատեն մթնոլորտ արտանետումները, իսկ մենք կարգի կբերենք ամոնիումի սուլֆատի արտադրությունը: Այսօր դա հանրապետության համար կենսական անհրաժեշտության պարարտանյութ է, որն առավել հարմարեցված է Հայասատնի հողերի համար: Մենք հարցը քննարկում ենք մասնագետների հետ, այդ թվում` ԳԱԱ հողագիտության ինստիտուտի: Հիմա մենք մոտ 20 հազ. հա աղակալած հողեր ունենք Արարատյան դաշտավայրում, որոնք գրեթե պահանջարկ չունեն: Ամոնիումի սուլֆատով հնարավոր է միաժամանակ թե ռեկուլտիվացնել, թե պարարտացնել այդ հողերը: Արարատյան դաշատվայրի համար դա իդեալական որոշում կլիներ, մնացած մյուս հողերի համար եւս` լավ տարբերակ:
Տարեկան մենք նախատեսում ենք արտադրել մոտ 30-40 հազ. տոննա ամոնիումի սուլֆատ: Հիմա այդ ծարգիրը լայն թափով պատրաստվում է, ես արդեն սկսել եմ այդ արտադրության վերանորգման աշխատանքները: Հիմա կարգի ենք բերում ամոնիումի սուլֆատի ստացման տեխնոգիան: Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, ապա 3-4 ամսից կարող ենք սկսել արտադրությունը: Ինչ վերաբերում է գներին, ապա եթե Ալավերդիից ծծմբական գազ ստանանք, ապա պարարտանյութի գինն ավելի ընդունելի կլինի, քան այսօրվա սելիտրայի գինն է, պլուս դրան` մենք նախատեսում ենք թողարկել տարեկան 5-7 հազարից մինչեւ 10 հազ. տոննա կարբամիդ: Այն եւս ամունումի սուլֆատի հետ հողի համար սնուցում կարող է լինել:
Ծրագիրը պետական մասշտաբի է, եւ նրա առաջին քննարկումներն արդեն տեղի են ունեցել կառավարությունում եւ Ազգային ժողովում: Եթե մեզ հաջողվի գործարկել պարարտանյութերի արտադրությունը, հանրապետության համար մի շարք խնդիրներ կլուծվեն: Դա մի հսկա ցատկ կլինի առաջ, այդ թվում` մարդկանց գիտակցության մեջ: Պարզապես պետք է անել առաջին քայլը:
Կարելի՞ է ակնկալել նաեւ կալիումական պարարտանյութերի, որոնց կարիքը նույնպես հանրապետությունում կա, վերաբերյալ ծրագրերի իրականցում:
Ծրագրվող մեծ թողարկումների հետ կապված մենք որոշել ենք փոքր-ինչ արգելակել այդ ծարգիրը: Սակայն եթե ունենանք ամոնիումի սուլֆատ, նախատեսում ենք ավելացնել այնտեղ 5 – 7% կալիումական պարարտանյութեր:
Ե՞րբ եք նախատեսում գործարկել ՋԷԿ-ը, և արդյոք նախատեսու՞մ եք այն շահագործել ածխով:
Կօգտագործենք գազ, թեև դա կարժենա քիչ ավելի բարձր: Ժամանակ չունենք ավարտին հասցնել ղարաբաղյան ածուխի գիծը: Մեր տվյալներով, այն կհասնի Հայաստան ոչ շուտ, քան օգոստոս-սեպտեմբերին, իսկ կարգաբերման աշխատանքները մենք արդեն հիմա պետք է սկսենք:
Իսկ Ջաջուռի ածուխն աշխատանքի համար չի՞ համապատասխանի:
Փորձարկել ենք, բայց այդքան էլ չհամապատասխանեց: Դրա կալորիականությունը մոտ 2,3 հազ կկալ/խմ է, մինչդեռ չինական մասնագետները, որոնք եկել էին այստեղ և որոնց հետ մենք խորհրդակցել ենք, խորհուրդ են տալիս 4,5 հազարից ոչ պակաս: Դրանից բացի, այն բավարար ձևով մաքրված չէ հողային խառնուրդներից և անհրաժեշտ չափով հարստացված չէ: Ուստի այժմ ավելի շատ ենք հակված ղարաբաղյան ածուխին:
Կկարողանա՞ք անհրաժեշտության դեպքում արագ գազից ածխի անցնել:
Այդպիսի հնարավորություն նախատեսել ենք: Եթե հիշում եք, Ղարաբաղի ածուխով հետաքրքրված է, մեզանից բացի, նաև Երևանի ՋԷԿ-ը: Հիմա գնում ենք զուգահեռ ուղղություններով:
Մեր հաշվարկներով, տարեկան մեզ անհրաժեշտ է շուրջ 4 հազար տոննա ածուխ. համեմատության համար, ԵրՋԷԿ-ին` 4 անգամ շատ: Մեր ՋԷԿ-ը կանգնած է, սակայն մարդիկ պատրաստ են, և հիմա մեզ պետք է սինխրոնացնել ամոնիակի, ամոնիումի սուլֆատի արտադրությունների մեկնարկը և ՋԷԿ-ի գործարկումը: Այդ փուլը նախատեսել ենք մայիսի վերջին – հունիսի սզկբին:
Այսօր մեր ողջ համալիրը սպառում է ամսական շուրջ 22 – 24 հազ խմ գազ: Տարեվերջին, եթե ըստ նախատեսվածի վերազինվենք, սպառումը կհասնի 6 – 7 հազ. խմ/ժամ: Էլեկտրականություն կսպառվի ժամում շուրջ 25 ՄՎտ, այսօրվա 4 ՄՎտ-ի համեմատությամբ:
Նախատեսու՞մ եք հոսանք բաց թողնել «Էլեկտրացանցեր»:
Ոչ. կայանի հիմնական ֆունկցիան կմնա գոլորշու արտադրությունը, էլեկտրաէներգիան ուղեկցող արտադրանք է: Եթե առաջանա ավելցուկ, կարելի է մտածել այդ մասին:
Գոլորշիով դուք նախատեսում էիք չորացնել շինարարական պանելներ` աղետի գոտում շինարարության համար…
Ծրագիրը գործում էր, ուղղակի վերջին տարում «Գլնդել Հիլզի» ղեկավարները որոշել են պանելներ բերել Երևանից: Գինը մոտավորապես նույնն էր, այնպես որ ինչ շահեր էին այստեղ պաշտպավում` չգիտեմ: Իմ հասկացողությամբ, դա շատ լավ հնարավորություն էր երկու մարզերի համագործակցության համար` առավել ևս որ այս տարի այն ավարտվում է: Բայց և այնպես, մեզ շատ մոտ է Դիլիջանը որտեղ պատրաստվում է բնակություն հաստատել բանկային հատվածը`տարածաշրջանային ֆինանասկան կենտրոնի մտահղացման ներքո: Այդ շուկան համարում ենք հեռանկարային: Երբ այնտեղ սկսվի ծավալուն շինարարություն, պատրաստվում ենք միանալ:
Շնորհակալություն
Հիշեցման կարգով. Վանաձորի քիմհամալիրը կազմված է երեք արտադրական միավորից` քիմգործարանից, քիմիական մանրաթելի գործարանից և ՋԷԿ-ից: Ձեռնարկության սեփականատերն է ռուսական Roding International Ltd ընկերությունը:
Զրուցեց Արամ Գարեգինյանը


























