Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, մարտի 14-ի գիշերը, Սոտքի ոսկու հանքի մի հանքախորշից, հանքանյութի գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 18 եւ 20 տարեկան երկու երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրենց մոտ հայտնաբերվել է 2 պարկ ոսկու հանքանյութ` 40 կգ ընդհանուր կշռով:

Կատարվում է քննություն: