Երեւանում, մարտի 14-ի առավոտյան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ գիշերը Բաբաջանյան փողոցի թիվ 35 շենքի բակից «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենա են փախցրել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողներն ավտոմեքենան հայտնաբերել են Երեւանի Լենինականի փողոցում գտնվող բենզալցակայանի հետնամասում` թալանված վիճակում:

Ավտոմեքենայից բացակայում են գազի բալոնը, պահեստային անիվը եւ ձայնարկիչը: Նյութական վնասի չափը կազմում է 300.000 դրամ:

Կատարվում է հետաքննություն: