Իրանի քաղաքացի Մասուդ Սեդագաթզադեին, որը մեղադրվում է Բանգկոկում պայթյուններ կազմակերպելու մեջ, դատում են Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում:

Միաժամանակ, Թաիլանդը պահանջում է հանձնել նախորդ ամիս Կուալա Լումպուրի օդանավակայանում  ձերբակալված ահաբեկչին` չնայած երկու պետությունների միջեւ էքստրադիցիայի մասին պայմանագրի բացակայությանը, հաղորդում է «Ռոսբալտը»` հղում անելով   BBC-ին:

Հիշեցնենք, փետրվարի 14-ին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի արեւելյան մասում երկու պայթյունների հետեւանքով վնասվածքներ են ստացել 4 մարդ: Առաջին պայթյունը որոտացել է խաչմերուկներից մեկում: Արդյունքում վնասվել է տաքսին, վարորդը եւ ողեւորները եւս վնասվածքներ են ստացել: Որոշ տվյալներով` պայթուցիկ սարքը գործողության է բերվել տներից մեկում:

Երկրորդ պայթյունը որոտացել է, երբ իրանցին Սուխումվիթ շրջանում փորձել է ռումբը նետել ոստիկանի վրա` առաջին պայթյունի վայրից մեկուկես կմ հեռու: Ոստիկանները հայտարարել էին, որ ռումբը նրա ձեռքից թռել է եւ պայթել` կտրելով նրա երկու ոտքերը:

Ահաբեկչության երկու մասնակիցներ ձերբակալվել էին Թաիլանդում, իսկ երրորդը` Սեդագաթզադեն, հասցրել էր թռչել Մալայզիա, որտեղ էլ ձերբակալվել է: