Կոսմետոլոգիական պրոցեդուրաները մի կնոջ մահվան պատճառ են դարձել Ռուսաստանում: Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Ռամենսկոե քաղաքի բժշկական կենտրոնում: Բժիշկները տեղային անզգայացմամբ փորձում էին հեռացնել կնոջ ճարպուռուցքը:

Իրավապահ մարմիններում հայտնել են, որ պրոցեդուրայից հետո կինն իրեն վատ է զգացել եւ մահացել հիվանդանոցում:

Նախնական տվյալներով, նա ալերգիա է ունեցել լեդոկային դեղամիջոցից: Երբ նրան տեղային անզգայացում են արել, ալերգիկ շոկ է սկսվել եւ նա մահացել է բազկաթոռի վրա, գրում է «Տրուդը»: