Ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները, մարտի 14-ի երեկոյան, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա մի տղամարդու, որի բաճկոնի գրպանում հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ ներարկիչ՝ դեղնավուն հեղուկով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտարարել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն։




























