Ընդդիմադիր կեցվածք ունեցողը Հայ ազգային կոնգրեսը նորից միանձնյա ցուցակ է կազմում` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Այս մասին, այսօր` մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը:

«Էլ ո՞ւր մնացին ՀԱԿ-ի այդքան կուսակցությունները: Չէ, որ եթե դա ՀԱԿ է, կուսակցությանների հավաք է, ուրեմն իրենք պետք է բազմակարծություն ապահովեն: Բայց չէ, նորից նույնը: Մենք տեսնում ենք մի անձ, լիդեր, որը ռեժիսորն է այդ իրավիճակի: Բայց ՀԱԿ-ի մեջ կան նաեւ ընդդիմադիր տարեր»,- ասաց նա:

Տիգրան Կարապետյանը հիշեցրեց, որ ինքը ժամանակին ասում էր, որ երբ առաջ գա համամասնական ցուցակի հարցը, ՀԱԿ-ը կփլուզվի, ապա հավելեց, որ ՀԱԿ-ը խորհրդարան կանցնի նվաստացած, 5-6 պատգամավորով: «ՀԱԿ-ում ընդդիմադիր լավ տղաներ էլ կան, բայց գլխավորում են նախագահները, նախկին չինովնիկները: Նրանք չեն կարող ընդդիմադիր լինել»,-ամփոփեց Կարապետիչը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի